Պատերազմը մեր փողոցում
1989թ., Հայֆիլմ, տիկնիկ. (ըստ Վ. Սարոյանի պատմվածքի), 10 րոպե (285 մ), գուն.:
Սց. հեղ. Է. Պայազատյան (Պայազատ), ռեժ. Գ. Մարտիրոսյան, նկ. Գ. Բաբայան, օպեր. Պ. Նազարյան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, մոնտ. Ի. Միքայելյան, տն. Ս. Պետրոսյան:
Առաջին համաշխարհային պատերազմի ծնած ատելության ու բռնության ալիքները հասնում են ամերիկյան գավառական քաղաք, որտեղ տղաները ծեծում են իրենց հասակակցին միայն այն պատճառով, որ նա գերմանացի է:
|