Առնետը
1988թ., Հայֆիլմ, 10 րոպե (284 մ), գուն.:
Սց. հեղ. Ա. Անդրանիկյան (Ռ. Սաղաբալյանի մասնակցությամբ), ռեժ. Ա. Անդրանիկյան, նկ. Հ. Խուդավերդյան (Ա. Պետրոսյանի մասնակցությամբ), օպեր. Ա. Քյուրդիան, կոմպոզ. Ս. Շաքարյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, տն. Ս. Պետրոսյան:
Ահռելի բարձրահարկ շենքում մի մարդ է ապրում, որին անհանգստացնում են կրծողի ձայները: Ոչ մի միջոց ու թակարդ չեն օգնում: Կրծելու ձայնը հետզհետե ավելի է ուժգնանում ու տագնապալի դառնում: Ու մինչ հեռուստացույցով հայտնում են զինաթափման պայմանագրերի կնքման մասին, կրծողներն ավարտում են իրենց գործը` տունը փլուզվում է:
|