Ոսկու կարասը
1986թ., Հայֆիլմ, (ըստ Հ. Թումանյանի հեքիաթի), 8 րոպե (223 մ), գուն.:
Սց. հեղ. Վ. Ղազանչյան, ռեժ. Է. Ավագյան, նկ. Ս. Այվազյան, օպեր. Ա. Քյուրդիան, կոմպոզ. Ա. Սմբատյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, խմբ. Ա. Վաթյան, տն. Ս. Պետրոսյան:
Երկու հարեւաններ չեն կարողանում բաժանել գտած մի կարաս ոսկին: Ագահ թագավորը փորձում է յուրացնել այն, բայց հենց մոտենում է կարասին, ոսկիներն օձ են դառնում: Պատճառը պարզ է` ոսկիները պարգեւ էին ազնիվ աշխատանքի համար:
|