Շնորհալի իշուկը
1985թ., Հայֆիլմ, տիկնիկ., 10 րոպե (285 մ), գուն.:
Սց. հեղ. Վ. Գրիգորյան, ռեժ. Գ. Մարտիրոսյան, նկ. Ա. Բիկով, օպեր. Պ. Նազարյան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, տն. Ս. Պետրոսյան:
Իշուկի ծնողները իրենց շնորհալի բալիկին ուղարկում են շանն ու կատվին աշակերտելու: Սրանցից ամեն մեկն իրենն է սովորեցնում, կատուն` ազատասիրություն, շունը` հավատարմություն: Խեղճ էշը չի իմանում` ում լսի եւ ինչպես համատեղի կյանքում իրարամերժ այս սկզբունքները:
|