www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Հեքիաթ ճշգրիտ ժամացույցի մասին

1983թ., Հայֆիլմ, տիկնիկ., 10րոպե (282 մ), գուն.:
Սց. հեղ. Վ. Գրիգորյան, ռեժ. Գ. Մարտիրոսյան, նկ. Ա. Բիկով, օպեր. Դ. Ներսիսյան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, տն. Ք. Ղուկասյան:

Հեքիաթային քաղաքի ժամացույցի մեծ ու փոքր սլաքները աշխատեցնող թզուկները մի օր վիճում են ու, չպարզելով, թե իրենցից որ մեկն է ամենակարեւորը, գժտվում են: Այդ պատճառով ժամացույցն ու քաղաքի կյանքը կանգ են առնում: Վերջ ի վերջո, թզուկները հասկանում են, որ կապված են միմյանց, եւ յուրաքանչյուրի դերն ու անելիքը կարեւոր է: