Կար-չկար մի ոզնի կար
1977թ., Հայֆիլմ, 10 րոպե (277 մ), գուն.:
Սց. հեղ. Ա. Պետրոսյան, ռեժ. Ս. Անդրանիկյան, նկ. Կ. Անդրանիկյան, Մ. Վաղարշյան, օպեր. Ա. Քյուրդիան, կոմպոզ. Ս. Շաքարյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, մոնտ. Ս. Ջոնյան, տն. Ս. Պետրոսյան:
Տոնական օր է: Բոլոր գազանիկները ուրախանում են օդապարուկներով: Ոզնին էլ է ուզում խաղալ: Բայց հենց դիպչում է, փուչիկները պայթում են, իսկ ինքը փախչում է: Երբ տոնը վերջանում է, մի փուչիկ կախված է մնում էլեկտրալարից, իսկ գազանիկները փորձում են խփել-պայթեցնել: Ոզնին, կյանքը վտանգելով, փրկում է փուչիկին: Ընկերանում են ու միասին գնում ճամփորդության:
|