www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Պույ-պույ մուկիկը

1971թ., Հայֆիլմ, (ըստ Դ. Դեմիրճյանի համանուն գործի), 10 րոպե (264 մ), գուն.:
Սց. հեղ. Ռ. Պ. Բաբայան, Վ. Պոդպոմոգով, ռեժ./նկ. Ռ. Պ. Բաբայան, օպեր. Ա. Քյուրդիան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, մոնտ. Հ. Մելքոնյան, երգչուհի` Ռ. Մկրտչյան, տն. Լ. Մովսիսյան:

Մուկիկը կոկոսի անցքից ներս է սողոսկում: Համեղ պտուղի միջուկն ուտում-խմում, քեֆ է անում: Այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս ելնել: Լաց ու կոծ է դնում, եւ այնքան է ողբում, մինչեւ նիհարում, դուրս է պրծնում ու փրկվում: