www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Աբրահամյան, Խորեն

Ծնվել է` 01.04.1930 Երեւանում, մահացել է`10.12.2004 Երեւանում:
1951 -ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի արվեստանոցը) և աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվ. պետական թատրոնում որպես դերասան, իսկ 1979-84թթ. նաեւ որպես գլխավոր ռեժիսոր: 1985–88 թթ. ղեկավարել է Լենինականի (այժմ` Գյումրի) Վ, Աճեմյանի անվ. պետական թատրոնը: Այնուհետեւ վերադարձել է Գ. Սունդուկյանի անվ. թատրոն որպես գեղարվետական ղեկավար` մինչեւ 1995թ.: Այդ նույն շրջանում եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ: Բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում եւ կինոյում:
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր:

Ֆիլմոգրաֆիա
1954 - Փեսատես (Ազատ), short
1955 - Հասցեատիրոջ որոնումները (Բրուտյան)
1957 - Մոր սիրտը (Արմեն)
1958- Իմ ընկերոջ մասին (Ռուբեն)
1958 - Առաջին սիրո երգը (Արսեն)
1959 - Փլուզում (Վարդան)
1959 - Օտար հետք
1961 - Լուսաբացից առաջ (Մանաս)
1961 - Ճանապարհ (Գաբո)
1962 - Փառքի օղակներ (Գուրգեն)
1964 - Դժվար անցում (Տիգրան)
1968 - Սարոյան եղբայրներ (Գեվորգ, համառեժիսոր)
1969 - Մենք ենք, մեր սարերը (Պավլե)
1970 - Անցյալի արձագանքները (Արտավազդ)
1971 - Հույսի խրճիթներ
1972 - Երեւանյան օրերի խրոնիկա (Արմեն)
1973 - Մհերի արձակուրդային արկածները
1976 - Երկուք (Ալեքսանդր Մյասնիկյան)
1978 - Արեւիկ (Ժորա)
1978 - Հուսո աստղ (Տեր Ավետիս)
1979 - Ապրեցեք երկար (Սիսակյան)
1979 - Լեգենդ ծաղրածուի մասին (կեղծ հոգեւորական)
1980 - Թռիչքն սկսվում է երկրից
1980 - Յոթ սարից այն կողմ (Մաթոս)
1981 - Գործուղում առողջարան (Բաղդասար)
1983 - Հրդեհ (բուֆետապան)
1983 - Տերը (Ռոստոմ)
1983 - Մասնավոր դեպք
1986 - Քանի դեռ ապրում ենք... (Մանվել)
1988 - Շնչառություն (Արամ Կարպիչ)
1993 - Նոյը (ծերունի)