Դովլաթյան, Միքայել
Ծնվել է` 23.07.1958 Երեւանում: 1977-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1981-ին` Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Ստոլպերի արվեստանոցը): Նույն թվականից աշխատում է որպես ռեժիսոր “Հայֆիլմ” կինոստուդիայում:
Ֆիլմոգրաֆիա
1979 - Ապրեցեք երկար, դեր (Կիմ)
1980 - Sapienti Sat, կ/մ, սցեն. (Յ. Յարաբեկի հետ), ռեժ.
1982 - Սիրամարգի ճիչը (Ս. Բաբայանի հետ)
1983 - Գիշերվա մեջ առկայծող կրակը, դեր (Անդրեաս)
1985 - Հացի խնդիր, կ/մ, ռեժ. (Ս. Բաբայանի հետ)
1986 - Մենավոր ընկուզենի, դեր (երիտասարդ Կամսարյան)
1986 - Ֆրունզե Դովլաթյան, վավ., սցեն., ռեժ. (Ս. Բաբայանի հետ)
1986 - Ավտոխուլիգան, կ/մ
1987 - Տասներեքերորդ առաքյալը, դրվագ
1989 - Դեմքով դեպի պատը, սցեն. (Գ. Նիկոլաեւի եւ Ս. Բաբայանի հետ), ռեժ.
1990 - Արյուն, դրվագ
1994 - Անկուզ մարդու սիրավեպը, կ/մ, սցեն., ռեժ.
1995 - Լաբիրինթոս, սցեն. (Է. Խալդ-Ասոյանի հետ), ռեժ.
1996 - Մեր բակը
1998 - Մեր բակը-2
2004 - Քանի դեռ կամ, վավ.
2004 - Ժանո, դրվագ
2006 - Իդիլիա, գլխ. դերում
2007 - Խնկարկում, գլխ. դերում
2009 - Սողանք, սցեն. (Վ. Մարտիրոսյանի հետ), ռեժ.
|