www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Հայ-Արտյան (Հարությունյան), Արտաշես

Ծնվել է` 27.10.1899 Նախիջեւան գյուղում (Կարսի գավառ, այժմ`Թուրքիա), մահացել է` 13.04.1978 Երեւանում: 1914-19 թթ. աշխատել է որպես ցրիչ, դարբին, կատարածու, կուլտաշխատող: 1921-ին ավարտել է Երեւանի դրամատիկ ստուդիան եւ աշխատել Հայկական դրամատիկ թատրոնում (այժմ`Գ. Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոն): 1922-23-ին սովորել է Մոսկվայի Հայկական ստուդիայում, 1923-27 թթ.`Պետական կինոտեխնիկումի (այժմ`ՎԳԻԿ) դերասանական ֆակուլտետում: 1925-35 թթ. աշխատում է որպես դերասան, ռեժիսորի ասիստենտ, ռեժիսոր Առաջին Պետկինոֆաբրիկայում (հետադայում` Սոյուզկինո, այժմ`Մոսֆիլմ): Այդ ընթացքում, 1931-ին ավարտում է ՎԳԻԿ-ին կից Բարձրագույն ռեժիսորական դասընթացները (ղեկավարներ` Ս.Էյզենշտեյն եւ Ա.Ռոոմ): 1936-ից աշխատել է որպես ռեժիսոր “Հայֆիլմ” կինոստուդիայում:

Ֆիլմոգրաֆիա
1926 - Դավաճանը, դեր (Բորիս)
1926 - Մահվան ծովածոցը, դեր (Սաիմ)
1932 - Պյոտր Իվանովիչ
1932 - Ես փոքր չեմ
1935 - Փոքրիկ հովիվը
1937 - Կարո, սցեն. (Ս. Տայցի հետ), ռեժ.
1939 - Մեր կոլխոզի մարդիկ
1941 - Սովետական լեզվի դասը, կ/մ., սցեն. (Լ. Իսահակյանի հետ), ռեժ.
1945 - Հայ եկեղեցական ժողովը Էջմիածնում, վավ.
1956 - Պատվի համար
1960 - Հյուսիսային ծիածան
1966 - Լալվարի որսկանը, սցեն., ռեժ.