www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Բարխուդարյան, Պատվական

Ծնվել է` 31.08.1898 Ջալալօգլում (այժմ` Ստեփանավան), մահացել է 13.01.1948 Երեւանում: 1917-19 թթ. մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, կռվել թուրքական ռազմաճակատում, այնուհետեւ` Կարմիր բանակի շարքերքւմ: 1923-ին ավարտել է դերասանական դպրոցը Թբիլիսիում: 1923-27 թթ. աշխատել է որպես դերասան եւ ռեժիսորի ասիստենտ Վրաստանի “Պետկինոարդ”- ում: 1927-ից տեղափոխվել է Երեւան եւ աշխատել “Հայֆիլմ” կինոստուդիայում որպես ռեժիսոր: 1937-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացները:.

Ֆիլմոգրաֆիա
1927 - Չար ոգի (Մ. Գելովանու հետ)
1928 - Մեկ օր հածանավի վրա, վավ., սցեն., ռեժ.
1928 - Ալ. Սպենդիարովի հուղարկավորությունը, վավ., սցեն., ռեժ.
1928 - Հինգն էլ խնձորին, սցեն. (Ս. Ասլիբեկյանի հետ), ռեժ.
1928 - Տասնվեցերորդը, սցեն. (Գ. Բրագինսկու հետ), ռեժ.
1930 - Սեւ թեւի տակ, սցեն. (Ա. Բակունցի հետ), ռեժ. 
1931 - Կիկոս, սցեն. (Մ. Դարբինյանի հետ), ռեժ.
1932 - Երկու գիշեր
1932 - Քրդեր-եզիդներ, սցեն. (Գ. Բալասանյանի հետ)
1933 - Լեռնային արդյունաբերություն, վավ.
1933 - Արեւի զավակը, սցեն. (Ա. Բակունցի հետ), ռեժ.
1939 - Լեռնային հեղեղ, սցեն. (Ս. Եվլախովի եւ Գ. Հովհաննիսյանի հետ), ռեժ.
1941 - Հայկական կինոհամերգ, կ/մ, սցեն. (Գ. Հովհաննիսյանի հետ), ռեժ.
1943 - Գվարդիականի կինը, կ/մ
1946 - Հայկական երկրորդ կինոհամերգ, կ/մ, սցեն., ռեժ.