www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Այվազյան, Աղասի

Ծնվել է` 07.09.1925 Աբասթումանիում (Վրաստան), մահացել է`21.11.2007 Երեւանում: 1942-ին ընդունվել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան, 1945-ից ուսումը շարունակել Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Սկսել է տպագրվել 1954-ից: 1965-ին վերջնականապես տեղապոխվում է Երեւան եւ աշխատանքի անցնում “Գրական թերթ”-ում: 1969-ին տպագրվել է պատմվածքների առաջին գրքույկը: 1973-80թթ. “Էկրան” ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 90-ականների սկզբին հրատարակում էր “Հայություն” թերթը: 1981-ից հանդես էր գալիս նաեւ որպես ռեժիսոր:

Ֆիլմոգրաֆիա
1967 - Եռանկյունի, սցեն.
1971 - Խաթաբալա, սցեն. (Յու. Երզնկյանի մասնակցությամբ)
1972 - Հայրիկ, սցեն.
1976 - Բաղդասարը բաժանվում է կնոջից, սցեն.
1976 - Երաժշտություն, մուլտ, սցեն.
1980 - Թռիչքն սկսվում է երկրից, սցեն. (Ն. Հովհաննիսյանի մասնակցությամբ)
1981 - Լիրիկական երթ, սցեն., ռեժ. (Լ. Իսահակյանի հետ)
1983 - Վառած լապտեր, սցեն., ռեժ.
1984 - Վերածնունդ, վավ., սցեն., ռեժ.
1987 - Պատրանք, կ/մ, սցեն.,
1987 - Խոսք, կ/մ,  սցեն.,
1987 - Գործողություն, կ/մ, սցեն., ռեժ.,
1988 - Գաղտնի խորհրդականը, սցեն., ռեժ. 
1991 - Ձայն բարբառոյ, սցեն. (Վ. Չալդրանյանի մասնակցությամբ