www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Հոսք (Սեւ պատը)

1997թ., Հայֆիլմ, 62 րոպե, (1717 մ), սեւ/սպ.-վիրաժ, պրեմիերա` 21.07.1997թ. (Մոսկվա), 10.09.1997թ. (Երեւան):
Պրոդ. Է. Բաղդասարյան, Ն. Արարատյան, սց. հեղ./ բեմ. ռեժ. Է. Բաղդասարյան, բեմ. օպեր. Ա. Մկրտչյան, Վ. Տեր-Հակոբյան, երաժտ. Ի. Ս. Բախ եւ Ա. Վիվալդի, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. Գ. Իգիթյան, մոնտ. Կ. Առաքելյան, տն. Ա. Բեգոյան:
Դերերում. Հ. Դիվանյան, Ա. Հարությունյան, Մ. Բերբերյան, Ա. Ղուկասյան:

Տղամարդու եւ կնոջ լուռ երկխոսության միջոցով հայտնաբերվում է նրանց օտարացման պատճառը, փոխհարաբերությունները սեպող «սեւ պատը»: Հեռավոր 60-ականներին, պատանեկության օրերին, ծնված գեղեցիկ զգացմունքը համատեղ կյանքի անկարելիության անտանելի տանջանքի է վերաճել: