www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Գաղտնի խորհրդականը

1988թ., Հայֆիլմ, 93 րոպե (2531 մ), գուն., պրեմիերան` 23.06.1989թ., է.թ. 02.1990թ.:
Սց. հեղ./բեմ. ռեժ. Ա. Այվազյան, բեմ. օպեր.  Լ. Աթոյանց, բեմ. նկ. Գ. Բաբայան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Ժ. Բարսոյան, օպեր. Ս. Սարգսյան, զգ. նկ. Գ. Դիլանյան, նկ. դիմ. Ա. Աղաջանյան, նկ. դեկ. Վ. Փանոսյան, ռեժ. աս. Ն. Մատինյան, Ա. Շահբազյան, օպեր. աս. Բ. Թադեւոսյան, Ա. Ծատուրյան, նկ. աս. Ա. Թադեւոսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Գ. Հախվերդյան, վարչ. խումբ` Դ. Գեւորգյան, Ա. Գեւորգյան, տն. Գ. Մարկոսյան:
Գլխ. դերերում. Միլտոն – Կ. Ջանիբեկյան, Իվան – Յ. Հարոյան, Սաշա – Ի. Կվաշա, Զառա – Լ. Կիրակոսյան, աշխղեկ – Մ. Պողոսյան, ինչպես նաեւ` Լ. Սարկիսով:
Դերերում. Ա. Մարության, Կ.Ջանգիրյան, Վ. Սիմոնյան, Գ. Ամիրագով, Մ. Ավակիմով, Գ. Շահնազարյան, Կ. Ուլիխանյան, Գ. Նավոյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Թումանյան:

Ֆիլմի հերոսները շինարարներ են: Նրանք պատահաբար գետնի տակից մի դագաղ են հանում, որի մեջ գաղտնի խորհրդականի աճյունն է: Խորհրդականը, հարություն առնելով, հեշտությամբ կողմնորոշվելով, յուրացնում է նոր ժամանակների կանոնները եւ, կյանքի աստիճաններով բարձրանալով, բավականաչափ տհաճություններ պատճառում իր փրկարարներին: