www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Եվս հինգ օր

1978թ., Հայֆիլմ, 97 րոպե (2700 մ), գուն, պրեմիերան` 10.02.1979թ.:
Սց. հեղ. Վ. Գրիգորյան, բեմ. ռեժ. Ա. Մանարյան, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Մ. Առաքելյան, Հ. Կարապետյան, կոմպոզ. Ս. Շաքարյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Կ. Բորյան, օպեր. Մ. Խանամիրյան, զգ.նկ. Գ. Իսայան, նկ. դիմ. Պ. Ասչյան, ռեժ. աս. Վ. Մելքոնյան, Խ. Չալիկյան, Ե. Աճեմյան, օպեր. աս. Կ. Այվազյան, Հ. Սիսլյան, մոնտ. Ս. Ջոնյան, խմբ. Ա. Թոփչյան, Դ. Մուրադյան, տն. Մ. Ղուկասյան:
Դերերում. Հովիկ – Ա. Ադամյան, Աթայան – Ե. Մանարյան, Անահիտ – Լ. Բարսեղյան, Մարգարյան – Օ. Տեր-Հովհաննիսյան, Անուշ – Մ. Մուրադյան, Գեւորգյան – Մ. Քեչողլյան, Չիլոյան – Ռ. Մակարյան, Արամյան – Է. Ուզունյան, տատ – Ա. Ազնավուրյան:
Դրվագներում. Գ. Խոսրոեւ, Լ. Ջիգարջյան, Գ. Քարտաշյան, Ս. Շահինյան, Ա. Մաթեւոսյան, Լ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Գ. Գաբրիելյան:

Երիտասարդ լրագրողի ձեռքն է ընկնում մի տետր, որտեղ նա հուշագրություններ է գտնում 20-ականների սկզբների քաղաքացիական կռիվներում զոհված պապի մասին: Գրվածը չի համապատասխանում պապի մասին հյուսված ընտանեկան լեգենդին: Երիտասարդը փորձում է վերականգնել ճշմարտությունը: