www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Խաթաբալա

1971թ., Հայֆիլմ, (Գ. Սունդուկյանի համանուն պիեսի էկրանավորումը), 69 րոպե (1880 մ), գուն., պրեմիերան` 22.06.1971թ., է.թ. 05.1972թ.:
Սց. հեղ. Ա. Այվազյան (մասնակցությամբ` Յու. Երզնկյանի), բեմ. ռեժ. Յու. Երզնկյան, գլխ. օպեր. Ս. Իսրայելյան, բեմ. նկ. Մ. Ավետիսյան, Ռ. Էլիբեկյան, կոմպոզ. Խ. Ավետիսյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Հ. Իսկուդարյան, Գ. Սավանելի, օպեր. Ռ. Վաթինյան, նկ. դիմ. Բ. Եգորով, համակց. նկարահանումներ` Հ. Հովհաննիսյան, ռեժ. աս. Ն. Ասատրյան, Լ. Երզնկյան, օպեր. աս. Մ. Խանամիրյան, նկ. աս. Գ. Նալչաջյան, մոնտ. Վ. Հայկազյան, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), տն. Գ. Կարապետյան:
Դերերում. Զամբախով – Սոս Սարգսյան, Իսայի – Ֆ.(Մ.) Մկրտչյան, Նատալյա – Լ. Վարդանյան, Մասիսյանց – Վ. Հակոբյան, Խամփերի – Մ. Թբիլելի-Կարապետյան, Քեթեւան – Ն. Աբդալյան, Մարգարիտ – Ռ. Մանուկյան:
Դրվագներում. Մ. Սիմոնյան, Դ. Մկրտչյան, Ա. Շերենց, Ի. Խվիչիա, Վ. Կիկաբիձե, Ս. Նաղաշյան, Մ. Ջրպետյան:

Փոքր մի թյուրիմացությունից օգտվելով` մեծահարուստ Զամբախովը փորձում է իր տգեղ աղջկան ամուսնացնել Պետերբուրգում ուսում ստացած եւ Թիֆլիս վերադարձած երեւելի փեսացուի հետ: