www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Հեղնար աղբյուր

1970թ., Հայֆիլմ, (Մ. Արմենի համանուն վիպակի էկրանավորումը), 91 րոպե (2483 մ), սեւ/սպ., պրեմիերան` 17.04.1971թ., է.թ. 25.01.1972թ.:
Սց. հեղ. Մ. Արմեն, բեմ. ռեժ. Ա. Մանարյան, գլխ.օպեր. Լ. Աթոյանց, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Մ. Սամվելյան, ռեժ. Ա. Սամվելյան, օպեր. Մ. Շահբազյան, Ռ. Բալասանյան, զգ.նկ. Ռ. Գրիգորյան, նկ. դիմ. Խ. Զահալյան, նկ. դեկ. Մ. Առաքելյան, ռեժ. աս. Կ. Գասպարյան, օպեր. աս. Ս. Օրմանյան, նկ. աս. Գ. Մանուկյան, մոնտ. Ի. Միքայելյան, խմբ. Ա. Հունանյան, տն. Հ. Ոպյան:
Դերերում. Վարպետ Մկրտիչ – Սոս Սարգսյան, վարպետի ընկերները – Գ. Հարությունյան, Ա. Փաշայան, Խ. Աբրահամյան, Ս. Չոլախյան, Ա. Դոնգելյան, Ա. Բագրատունի, Հեղնար – Յու. Ռուստամյան, Երանոս – Հ. Ազիզյան, Վարոս – Ա. Ղարիբջանյան, ծերունի Վարոս – Գ. Մանուկյան, Գալուստ – Հ. Ղազարյան, Մկրտիչի մայրը – Մ. Սիմոնյան, Երանոսի կինը – Գ. Նովենց, Մանան – Կ. Սուքիասյան, Գեղամ – Ա. Գասպարյան:

Ֆիլմի գործողությունները կատարվում են անցյալ դարում, հայկական ավանդապահ քաղաքում: Աղբյուրներ կառուցող վարպետ Մկրտիչի երիտասարդ կինը` Հեղնարը, սիրահարվում է ուրիշին: Նրա մահվանից հետո վարպետը կնոջ հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար: