www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Նռան գույնը

1969թ., Հայֆիլմ, 80 րոպե (2182 մ), գուն., է.թ. 29.08.1970թ.:
Սց. հեղ./բեմ. ռեժ. Ս. Փարաջանով, գլխ.օպեր. Ս. Շահբազյան, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Տ. Մանսուրյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Ա. Սամվելյան, 2-րդ օպեր. Մ. Շահբազյան, ռեժ. աս. Ռոմ. Ժամհարյան, զգ.նկ. Ե. Ախվլեդիանի, Ի. Կարալյան, Ժ. Սարաբյան, նկ. դեկ. Մ. Առաքելյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, Վ. Ասատրյան, համակց. նկարահանումներ` Լ. Քարամյան, Հ. Հովհաննիսյան, խմբ. Բ. Հովհաննիսյան, Պ. Զեյթունցյան, երաժշտ. խմբ. Մ. Բերկո, երաժշտ. ձեւավոր. Յու. Հարությունյան, մնջ. բեմ. Ս. Փարաջանով, ճարտարապետական հարցերով խորհրդատու` Վ. Ջորբենաձե, նկ. ոսկերիչ` Ա. Ասատուրով, մոնտ. Մ. Պոնոմարենկո, տն. Ա. Մելիք-Սարգսյան:
Դերերում. երիտասարդ Սայաթ-Նովա, Աննա թագուհի, «ժանյակներով աղջիկ», պոետի մուսա, համբարձման հրեշտակ եւ մնջախաղ – Ս. Ճիաուրելի, մանուկ Սայաթ-Նովա – Մ. Ալեքյան, պոետը եկեղեցում – Վ. Գալստյան, ծերունի պոետը – Գ. Գեգեչկորի, իշխան – Հ. Մինասյան, պոետի հայրը – Ս. Բաղաշվիլի, պոետի մայրը – Մ. Ջափարիձե:
Դրվագներում. Գ. Մացուկատով, Մ. Բիբիլեյշվիլի, Գ. Մարգարյան, Լ. Քարամյան, Գ. Գաբունիա, Բ. Միրիանիշվիլի, Ի. Բաբայան, Բ. Չաթիշվիլի, Ժ. Ղարիբյան, Կ. Դվալի, Է. Փանախչյան, Յու. Մերդենով, Յու. Ամիրյան:

Հայ հանճարեղ բանաստեղծ, երգիչ, աշուղ Սայաթ-Նովայի կյանքին ու արվեստին նվիրված բանաստեղծական պատում. խորհրդանիշների եւ այլաբանության լեզվով ռեժիսորը պատմում է մեծ երգչի մանկության, պատանեկության, հասունության, սիրո, մահվան եւ անմահության մասին:
Ֆիլմի հեղինակային տարբերակը ցուցադրության է արտոնվել միայն Հայաստանում: Հետագայում Սերգեյ Յուտկեւիչի մոնտաժած տարբերակը ընդունվել է համամիութենական ցուցադրության: