www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Ջրերը բարձրանում են

1962թ., Հայֆիլմ, 71 րոպե (1944 մ), սեւ/սպ.:
Սց. հեղ. Խ. Գյուլնազարյան, բեմ. ռեժ. Մ. Հակոբյան, բեմ. օպեր. Ս. Գեւորգյան, բեմ. նկ. Հ. Մեքինյան, կոմպոզ. Ա. Հարությունյան, հնչ. օպեր. Է. Վանունց, ռեժ. Ռ. Մարտիրոսյան, զգ. նկ. Գ. Առաքելյան, նկ. դիմ. Խ. Զահալյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ե. Սեթյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, տն. Կ. Հովհաննիսյան:
Դերերում. Նորայր – Ա. Ջիգարխանյան, Անահիտ – Լ. Կիրակոսյան, Բարեղամ – Ա. Քաջվորյան, Աշխեն – Վ. Միրիջանյան, Արեւ – Մ. Սիմոնյան, Համո – Վ. Օհանջանյան, Մելոնց վարժապետ – Օ. Բունիաթյան, Հերիքնազ – Մ. Կարապետյան:

Կոլտնտեսության նախագահ Արեւը չի հավատում կոլտնտեսականներին եւ բոլորին ծույլ համարելով` հաշվի չի նստում նրանց կարծիքի հետ: Նրան հակադրվելով` հակառակն է ուզում համոզել երիտասարդ, բայց անփորձ կուսկոմը, որին աջակցում են անասնապահական ֆերմայի նոր վարիչն ու կոլտնտեսականները: