www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Հովհաննիսյան, Բագրատ

Ծնվել է` 13.08.1929 Բաքվում, մահացել է` 07.04.1990 Երեւանում: 1956-ին ավարտել է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը: 1957-61 թթ. սովորել է ասպիրանտուրայում` Հայաստանի ԳԱ Գրականության ինստիտուտի եւ Մոսկվայի Համաշխարհային գրականության ինստիտուտի: 1961-ից աշխատել է “Հայֆիլմ” կինոստուդիայում` սկզբում որպես խմբագիր, ապա` ռեժիսոր: Որպես ռեժիսոր-ստաժոր աշխատել է Անդրեյ Տարկովսկու “Անդրեյ Ռուբլյով” ֆիլմում:

Ֆիլմոգրաֆիա
1969 - Աղքատի պատիվը, կ/մ, (Ա. Սամվելյանի հետ)
1973 - Հնձան
1975 - Իմ սիրտը լեռներում է, սցեն. (Պ. Զեյթունցյանի հետ)
1977 - Աշնան արեւ
1983 - Տերը
1989 - Ադամամութ, սցեն. (Վ.Գրիգորյանի հետ), ռեժ.