www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Բեկնազարյան (Բեկ-Նազարով), Համո (Համբարձում)

Ծնվել է` 31.05.1892 Երեւանում, մահացել է` 27.04.1965 Մոսկվայում: Հայ կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է: Մինչ կինո գալը հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ: Սկսել է նկարահանվել 1914թ. ռուսական Գ. Լիբկենին եւ Ա. Խանժոնկովին պատկանող կինոընկերություններում: Համարվում էր ռուսական կինոյի աստղերից մեկը: 1918-ին ավարտել է Մոսկվայի առեւտրական ուսումնարանը: 1920-21 թթ. որպես դերասան հանդես է գալիս Մոսկվայի, Խարկովի եւ Թիֆլիսի տարբեր թատրոններում: 1921-ին գլխավորում է Վրաստանի Լուսավորության ժողկոմատի կինոբաժինը, իսկ 1923-ից նաեւ սկսում է ֆիլմեր նկարահանել որպես ռեժիսոր: 1925-ին հրավիրվում է Հայաստան ստանձնելու ստեղծվող կինոկառույցը, որը հետագայում ստացավ “Հայֆիլմ” անվանումը: Նույն թվին էլ նկարահանեց առաջին հայկական խաղարկային լիամետրաժ ֆիլմը` “Նամուս”-ը: 50-ականների վերջերին ստիպված եղավ թողնել “Հայֆիլմ” ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւ հեռանալ Հայաստանից: Թաղված է Մոսկավայի Հայկական գերեզմանատանը:

Ֆիլմոգրաֆիա
1923 - Անարգանքի սյան մոտ, Վրաստանի Պետկինոարդ
1924 - Կորսված գանձեր, Վրաստանի Պետկինոարդ
1925 - Նամուս, սցեն., ռեժ.
1925 - Նաթելլա,
Վրաստանի Պետկինոարդ
1926 - Զարե, սցեն., ռեժ.
1926 - Երկրաշարժ Լենինականում, վավ., սցեն., ռեժ.
1926 - Շոր եւ Շորշոր, սցեն., ռեժ.
1927 - Չար ոգի, սցեն.
1927 - Խասփուշ, սցեն. (Ա. Տեր-Հովնանյանի եւ Գ. Բրագինսկու հետ), ռեժ..
1928 - Տունը հրաբխի վրա, սցեն. (Պ. Ֆոլյանի հետ), ռեժ.
1929 - Սեւիլ, Ադրբեջանի Պետկինո
1930 - Իգդենբու, Վոստոկկինո
1930 - Կաշի, սցեն., ռեժ.
1930 - Երկիր Նաիրի, վավ., սցեն., ռեժ.
1930 - Բամաբկ, վավ., սցեն., ռեժ.
1932 - Շքանշանով մարդը, Վոստոկկինո
1935 - Պեպո, սցեն., ռեժ.
1938 - Զանգեզուր, սցեն. (Յ.Դուկորի, Վ. Սոլովյովի եւ Ա. Բակունցի հետ), ռեժ.
1941 - Սաբուխի, Բաքվի կինոստուդիա
1942 - Դուստրը, կ/մ
1943 - Դավիթ Բեկ, սցեն. (Վ. Սոլովյովի,  Յ.Դուկորի եւ Ս. Հարությունյանի հետ), ռեժ.
1947 - Անահիտ
1949 - Արարատյան դաշտի աղջիկը
1950 - Երկրորդ քարավան (անավարտ)
1950 - Սովետական Հայաստան, վավ., սցեն. (Է. Քարամյանի հետ), ռեժ. (Լ. Իսահակյանի հետ)
 1954 - Նորամուտ, Տաշքենտի կինոստուդիա
1959 - Նասրեդինը Խոջենթում կամ Զմայլված արքայազնը, սցեն., ռեժ. (Է. Քարամյանի հետ), Տաջիկֆիլմ