www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Դովլաթյան, Ֆրունզե

Ծնվել է` 27.05.1927 Նոր Բայազեփում (այժմ` Գավառ), մահացել է` 30.08.1997 Երեւանում: 1941-52թթ. որպես դերասան հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում եւ Գ. Սունդուկյանի անվ, պետական թատրոնում: 1947-ին ավարտել է  Գ. Սունդուկյանի անվ, թատրոնին կից թատերական ստուդիան: 1943 թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում: 1959-ին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոցը): 1959-64թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ), Գորկու անվ. ստուդիայում, “Մոսֆիլմ”-ում: Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է` “Ով է մեղավոր” (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), “Դիմա Գորինի կարիերան” (Լ. Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), “Առավոտյան գնացքներ” (Լ. Միրսկու հետ, Մոսֆիլմ, 1963):

Ֆիլմոգրաֆիա
1943 - Դավիթ Բեկ (մելիք Մանսուր)
1947 - Անահիտ (Վաչագան)
1958 - Ինչու է աղմկում գետը (Մանուկյան)
1965 - Բարեւ, ես եմ, ռեժ. եւ դեր (Զարյան)
1968 - Սարոյան եղբայրներ, գեղ. ղեկ. եւ դեր (Հայկ)
1972 - Երեւանյան օրերի խրոնիկա, սցեն. (Պ. Զեյթունցյանի հետ), ռեժ.
1976 - Երկունք
1976 - Խոնարհվիր գալիք օրվան, դեր
1979 - Ապրեցեք երկար, սցեն. (Շ. Թաթիկյանի հետ), ռեժ.
1982 - Սիրամարգի ճիչը, սցեն. (Ա. Աղաբաբովի հետ)
1982 - Վենետիկի միջազգային գիտաժողովը, վավ., սցեն., ռեժ.
1982 - Մխիթարյանները, վավ., սցեն., ռեժ.
1985 - Մշակույթների կամուրջ, վավ., սցեն., ռեժ.
1986 - Մենավոր ընկուզենի, սցեն. (Ա. Աղաբաբովի հետ), ռեժ.
1986 - Օտար խաղեր, դեր (Ասլանյան)
1989 - Աղբաման, կ/մ, սցեն.
1990 - Կարոտ
1995 - Լաբիրինթոս, դեր (Աբել)