www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Բաբայան, Աղասի

Ծնվել է` 21.12.1921 Չիգդամլու, Հայաստան:
1939-ին ավարտել է Երեւանի մանկավարժական ուսումնարանը, 1946-ին`Համամիութենական կինոինստիտուտի դերասանական բաժինը (Բ. Բիբիկովի եւ Օ. Ռիժովայի արվեստանոցը): 1948-ին աշխատել է  “Հայֆիլմ” կինոստուդիայում (այն ժամանակ` Երեւանի կինոստուդիա): 1952-ին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը (Ս. Գերասիմովի արվեստանոցը): Նույն թվականից աշխատել է “Մոս նաուչֆիլմ” (հետագայում` “Ցենտրնաուչֆիլմ”) ստուդիայում: Նկարահանել է գիտա-հանրամատչելի, խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: Հայաստանում նկարահանել ` երկու ֆիլմ`
1950 - Երեւանի կենդանաբանական այգին, վավ.
1975 - Տեղ արեւի տակ